Միտքս ընկար երեկոյան
Պիտի տեսնեմ քեզ անպայման
Աստղային այս գիշերը թող լինի վկան
Դու ժպտացիր անմիջական
Դա պատրվակ էր իրական
Երազանքս դարձար պայծառ
Ամեն վայրկյան
Պահն է հանդիպման...
Թե սիրտդ ժպտա
Տարակուսի թե սեր կա
Այդ պահին ես կզգամ
Որ մեր միջև սիրո դեռ հույս կա
Թե նրան դու ընտրես
Վերադարձի ուղին կա
Այդ պահին ես կզգամ
Որ մեր միջև սիրո դեռ հույս կա
Զգում եմ որ կա ուրիշ մի《նա》
Որ քեզ գերել է ակամա
Իմացիր դու որ քեզ ինձ պես սիրող չկա
Սիրտս նեղվել, թևաթափվել
Ու դատարկվել եմ ես հիմա
Աստղային այս գիշերն էլ
Լուռ դարձավ վկա...
Ախ սիրտ իմ դու հանգիստ մնա
Հավատա անկեղծ սիրող մեզ կգա
Թե սիրտդ ժպտա
Տարակուսի թե սեր կա
Այդ պահին ես կզգամ
Որ մեր միջև սիրո դեռ հույս կա
Թե նրան դու ընտրես
Վերադարձի ուղին կա
Այդ պահին ես կզգամ
Որ մեր միջև սիրո դեռ հույս կա
Ու թե սիրտդ ժպտա
Տարակուսի թե սեր կա
Այդ պահին ես կզգամ
Որ մեր միջև սիրո դեռ հույս կա
Թե նրան դու ընտրես
Վերադարձի ուղին կա
Այդ պահին ես կզգամ
Որ մեր միջև սիրո դեռ հույս կա