Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին
- Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ
Ծաղիկներն այնպես նազով են փակվում
- Շուրջըս վառված է մի անուշ տագնապ
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում
Անտես զանգերի կարկաչն եմ լսում
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ
-Կարծես թե մեկը ինձ է երազում
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք