Ծնոթ
Բաց թողեց հոսքերը անծանոթ ագռավների
Կարոտ
Ստիպեց մաքրել մրոտ պատուհանները աչքերի
Փոս
Անհատակ աննպատակ ցամաք երկնքի տակ
Բույս
Ասֆալտի տակից աճող անհույս երիտասարդ
Սև ագռավները կամքիցս դուրս
Միշտ լարում են ինձ մարմնիցս դուրս
Սև ագռավները իմ մաշկի տակ
Դառնում են սպիտակ
Վերք
Մերկ հոգի պարող վերջին անգամ սպասասրահում
Ում
Հում զգացմունքներս տամ տապակի էս ծավալի
Ծնոթ
Բաց թողեց հոսքերը անծանոթ ագռավների
Բույս
Ասֆալտի տակից աճող անհույս պատանի
Սև ագռավները կամքիցս դուրս
Միշտ լարում են ինձ մարմնիցս դուրս
Սև ագռավները իմ մաշկի տակ
Դառնում են սպիտակ
Սև ագռավները դառնում են սպիտակ իմ մաշկի տակ